ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ինչպես զերծ մնալ ամանորյա թունավորումներից

Ինչպես զերծ մնալ ամանորյա թունավորումներից
20.12.2012 | 15:54

Ամանորյա օրերին ստամոքսի խանգարումներից և հնարավոր թունավորումներից զերծ մնալու համար, առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս քիչ օգտագործել տարբեր և բազմազան սննդամթերքներ: Սննդամթերքը գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման ժամկետներին: Կերակրատեսակները պատրաստել քիչ քանակությամբ, պահպանել փակ տարաներում և թողնել սառնարանում երկու օրից ոչ ավել: Սննդում չօգտագոծել տնային պայմաններում պատրաստած պահածոներ, իսկ այն պահածոները, որոնք, այնուամենայնիվ որոշել եք օգտագործել` գոնե եռացնել 20-25 րոպե: Աղցանները թթվասերով և մայոնեզով համեմել միայն մատուցելուց առաջ և ընդհանրապես սեղանների վրա չթողնել: Սնկերը գնել միայն խանութներից` նրա որակի և ժամկետի մասին ծանոթանալուց հետո: Սունկը չօգտագործել ալկոհոլի հետ, քանի որ այդ համակցությունը մի փոքր վտանգավոր է` կարող են ոչ միայն ստամոքսային խանգարումներ առաջանալ, այլև` թունավորումներ:

ԱՆ-ը նախազգուշացնում է` էներգետկ ըմպելիքները չօգտագործել ալկոհոլային խմիչքների հետ: Աղցանները պատրաստել 31-ի գիշերը, ոչ շուտ:
Նախքան կերակուր եփելը, մթերքները լավ լվանալ :Կրեմային թխվածքներ պատրաստելիս` նախօրոք ձուն լավ լվանալ, չորացնել, նոր օգտագործել, որովհետև նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ օգտագործելով անլվա ձու թունավորումներ են առաջացել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5039

Մեկնաբանություններ